Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց ընդունված ռուսական օրինագիծը
Խորհրդարանը մերժեց ռուսական օրինագիծը։ Այսօր, իշխող կուսակցության որոշմամբ, լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ  քվեարկվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Լիագումար նիստում խորհրդարանի 112 պատգամավոր ընդունել է գրանցումը, 35 պատգամավոր երկրորդ ընթերցմամբ չի աջակցել օրինագծին, մեկ պատգամավոր՝ Դիմիտրի Սամխարաձեն կողմ է եղել։

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ցույցերից հետո իշխող կուսակցությունը հայտարարեց, որ հետ կկանչի ռուսական օրինագծերը խորհրդարանից:

Քաղաքացիները մարտի 7-ին Ռուսթավելիի պողոտայում հավաքվել էին այն բանից հետո, երբ խորհրդարանը չպլանավորված ու հապճեպ քննարկեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի նախագիծը։ Նույն օրը պետությունը ոստիկանական ուժ է կիրառել ցույցը ցրելու համար։ Հատուկ ջոկատայինները խաղաղ ցույցի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազով, պղպեղի սփրեյով և ջրի շիթերով։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Այնուամենայնիվ, բողոքի ակցիան չդադարեց։

Մարտի 8-ին քաղաքացիները կրկին հավաքվել են Ռուսթավելի պողոտայում։ Լայնածավալ հանրահավաքը ցրելու համար կրկին դուրս են եկել հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Տուժել են քաղաքացիներ։  Ըստ ՆԳՆ-ի՝ իրենց աշխատակիցները նույնպես։  Մարտի 7-8-ը բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 133 հոգու։

Չնայած իշխող կուսակցության՝ օրենքի նախագծերը հետ կանչելու խոստմանը, մարտի 9-ին մեծ թվով ցույցեր անցկացվեցին խորհրդարանի դիմաց։ Քաղաքացիները երկու հիմնական պահանջ ունեին՝ ժամանակին նշանակել լիագումար նիստ, որտեղ կներկայացնեն ռուսական օրենքի նախագիծը, և երկրորդ՝ ազատ արձակել հանրահավաքներում բերման ենթարկվածներին։ Խորհրդարանի լիագումար նիստը տեղի է ունեցել մարտի 10-ին, ժամը 12-ին, և վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  პუბლიკა



Print