Հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի համար 755
դիմորդ հաջողությամբ անցել է թեստավորման փուլը և անցել հարցազրույցի
փուլ։
Կրթության նախարարությունն արդեն հրապարակել է հարցազրույցների
ժամանակացույցը, ըստ որի թեկնածուների հարցազրույցները կսկսվեն մարտի
20-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 28-ը։
2022-23 թվականներին ատեստավորման համար գրանցվել է տնօրենի պաշտոնի
հավակնող 3205 թեկնածու, ընդհանուր թեստը հանձնել է 1841 մարդ։
2022 թվականի դրությամբ երկրում կա 991 ատեստավորված
տնօրեն:
Հանրապետությունում գործող 2086 հանրակրթական դպրոցներից ներկայումս
տնօրեն ունեն 9-ը, իսկ 2077 հանրակրթական դպրոցները ղեկավարում
են տնօրենի պաշտոնակատարները։
Դպրոցների տնօրենների պաշտոնավարման ժամկետը 2020 թվականի սեպտեմբերից
աստիճանաբար ավարտվեց, նախարարության որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար նշանակվեցին նրանք, ում պաշտոնավարման ժամկետը լրացել
էր։
Աղբյուր ՝
პუბლიკა
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան