Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը հրապարակել է
Նովրուզ Բայրամի տոնակատարությունների ժամանակացույցը։
Մառնեուլիի մունիցիպալիտետում Նովրուզ Բայրամի տոնակատարությունը
կմեկնարկի վաղը՝ մարտի 21-ին, առավոտյան ժամը 11:00-ից։
Միջոցառումը կանցկացվի մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում՝
Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ։
«
11:00. - Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն
ցուցահանդեսային տաղավարներ. տեղի նկարիչների աշխատանքների
ցուցահանդես-վաճառք, ձեռագործ աշխատանքներ, հրուշակեղեն, ծաղիկներ,
ադրբեջանական էթնո անկյունում կանցկացվի ադրբեջանական թատրոնի
դերասանների փոքրիկ ներկայացում, ադրբեջանցիների վարպետության դասեր,
այստեղ կանցկացվի խոհարարություն (ավանդական ուտեստների, քաղցրավենիքի
և թեյի համտեսում)»։ - նշված է քաղաքապետարանի
հայտարարության մեջ
Տեղական ինքնակառավարումը Նովրուզ Բայրամին բնորոշ խորհրդանիշներից
մեկի կրակի վառումը կսկսի ժամը 11:30-ին։
Նովրուզ Բայրամի ընթացքում մշակութային միջոցառումներին զուգահեռ
կանցկացվեն նաև տարբեր մարզական միջոցառումներ։
«
Տոնական ծրագրի շրջանակում սպորտային միջոցառումներ
կանցկացվեն վրացական ըմբշամարտի եւ բազկամարտի, ինչպես նաեւ
նետաձգության շրջանակներում։ Հաղթողներին կշնորհվեն մեդալներ և հատուկ
մրցանակներ»։
Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի, այս տարի Նովրուզ Բայրամի տոնը չի
նշվի գալա համերգով։ Քաղաքապետարանը ձևաչափի փոփոխությունը բացատրում
է Թուրքիայում տեղի ունեցող բնական աղետներով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան