Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 51000 լարիով բեռնատար գնել
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մրցույթ է
հայտարարել մեկ բեռնատար ավտոմեքենայի գնման համար։
Ռադիո Մառնեուլի-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ
կապերի բաժնից հայտնեցին, որ քաղաքապետարանը բեռնատարները ձեռք կբերի
Մառնեուլի Սոփծղալի ՍՊԸ-ի համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 17-ին 51 հազար լարի արժողությամբ
մրցույթ է հայտարարել բեռնատար ավտոմեքենա գնելու համար։
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ
կարող են ներկայացնել մարտի 28-ից մարտի 31-ն ընկած
ժամանակահատվածում։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող
ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո 60 օրվա ընթացքում բեռնատարը
պետք է հանձնի քաղաքապետարան։
Մրցութային փաստաթղթերում նշվում է նաև, որ մեքենան պետք է թողարկվի
2022 կամ 2023 թվականներին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան