Մառնեուլիի սակրեբուլոյի համար նոր շենք կկառուցվի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է նոր շենք կառուցել  սակրեբուլոյի համար։ Մառնեուլիի քաղաքապետարանն այսօր՝ մարտի 22-ին, մրցույթ է հայտարարել քաղաքային խորհրդի շենքի կառուցման նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի կազմման համար։ Ռադիո Մառնեուլիի հետ զրույցում Մառնեուլիի սակրեբուլոյի  նախագահ Ամիրան Գիորգաձեն ասել է, որ խորհրդի համար նոր շենքի կառուցումը պայմանավորված է մունիցիպալ օրենսդիր մարմնում աշխատող մարդկանց մեծ թվով։

«Մրցույթը հայտարարվել է, քանի որ մենք այլեւս չենք տեղավորվում  սենյակներում։ Ինքներդ համոզվում եք, որ երկու հոգու փոխարեն կաբինետներում հինգն ու վեցն են ու այլեւս տեղ չկա։ Նաև հիմա շենքում ՍՊԸ-ները  կտեղափոխվեն նոր կառուցվող շենք, և բոլոր ՍՊԸ-ները և ԱԱԻՊ-ները կտեղափոխվեն այնտեղ։ Այնտեղ, որտեղ նրանք հիմա են, այս շենքը կիսաքանդ է։ Այն պետք է ապամոնտաժվի, և մենք որոշեցինք դրա փոխարեն սակրեբուլոյի  շենք կառուցել։ Դա, հավանաբար, կլինի մեկ տարի հետո», - ասել է Ամիրան Գիորգաձեն

Մառնեուլիի սակրեբուլոյի  նախագահի խոսքով, այնտեց  աշխատում է 40 մարդ, այդ թվում՝ գրասենյակի  անդամները, հանձնաժողովների նախագահներ եւ պատգամավորներ։ Նա նշում է, որ հենց դրա համար է անհրաժեշտ եղել սակրեբուլոյի համար նոր շենք կառուցել։

Գիորգաձեի խոսքով, այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է միայն սակրեբուլոյի շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի մշակումը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի 2024 թվականի բյուջեից։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 42 հազար լարիով գնել  շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունը։

Տարածքը, որտեղ պետք է կառուցվի ավագանու նոր շենքը, գտնվում է Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա Միսկարյան

Print