Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան մարտի 29-30-ը կայցելի
Վրաստան, հայտնում է Վրաստանում Շվեդիայի դեսպանությունը։
Նրանց տվյալներով՝ արքայադուստր Վիկտորիան կհյուրընկալվի Վրաստանի
նախագահի և Եվրամիության դիտորդական առաքելության կողմից։
«
Նշված այցն իրականացվում է Եվրամիության Խորհրդում Շվեդիայի
նախագահության օրոք՝ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։ ԵՄ-ում
Շվեդիայի նախագահության առաջնահերթություններից է ընդգծել ԵՄ
քաղաքացիական ճգնաժամերի կառավարման կարևորությունը և ուժեղացնել ԵՄ
քաղաքացիական CSDP (Անվտանգության և պաշտպանության ընդհանուր
քաղաքականություն) առաքելությունները: Վրաստանում ԵՄ մոնիտորինգային
առաքելությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես ԵՄ քաղաքացիական
ՔՀԶԱ առաքելությունները կարող են օգնել կայունության ապահովմանը,
անվտանգության խթանմանը և վստահության ամրապնդմանը այն երկրներում,
որտեղ նրանք գործում են: Վրաստան կատարած իր այցով թագաժառանգ
արքայադուստրը նաև ցանկանում է ընդգծել մեր երկրների և ժողովուրդների
միջև երկարամյա բարեկամությունն ու գործընկերությունը»,-
ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան