Քանի՞ գյուղ է սպասարկում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ ձեռք բերված աղբահանության սարքավորումները
Մառնեուլիի քաղաքապետարանը Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ աղբահանության սարքավորումներ է գնել։ Դրամաշնորհի գումարը կազմել է 82243 ԱՄՆ դոլար։ Սարքավորումը հանձնվել է «Սուփթա Մառնեուլի» Ա(ա)իպ Մառնեուլին և բաժանվել մի քանի գյուղերի։ Ինչպես մեզ հետ զրույցում ասում է մունիցիպալ ընկերության ղեկավար Լերի Մումլաձեն, շաբաթը մի քանի անգամ գյուղերից աղբ են տանում։

«Ծերեթելի, Սաիմերլո, Նորգիուլի, Թամարիս, Ալավարի, Դիոկնիս, Շահումյան, Խիխանի, Ծերաքվի, Սիոն, Ագկուլա՝ սրանք այն գյուղերն են, որտեղից թափոններ ենք  դուրս բերում նոր տեխնիկայով։ Գյուղեր կան, որտեղ մենք մտնում ենք շաբաթը երկու անգամ, որոշ տեղերում՝ երեք անգամ»,- ասաց Լերի Մումլաձեն։

Մումլաձեի խոսքով՝ քաղաքապետարանն ունի 800 նոր աղբաման։ 350-ն արդեն բաշխվել է Մառնեուլի քաղաքում և մի քանի գյուղերում։ Մնացածներն էլ  աստիճանաբար կբաշխվեն։

Նշենք, որ ապրիլի 6-ին պաշտոնական այցով Մառնեուլիում էր Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այցի նպատակն էր քաղաքապետարանին հանձնել աղբահանության սարքավորումները, որոնք ձեռք են բերվել Ճապոնիայի դեսպանատան մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագրով ձեռք բերված ֆինանսավորմամբ։

Հանդիպմանը մասնակցել են Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետ Քենան Օմարովը, Քվեմո Քարթլիի պետական ​​հոգաբարձու Գիորգի Դոխթուրիշվիլին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։

Լուսանկարը ՝ Մառնեուլիի  քաղաքապետարանի

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google