160 միավոր 18 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթը կհայտարարվի մայիսին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, 18 մետրանոց ավտոբուսների գնման շուկայի հետազոտությունը կավարտվի ապրիլի 27-ին, իսկ մրցույթը կհայտարարվի մայիսին։


Նախնական հաշվարկներով՝ 160 ավտոբուսի գնման գինը կկազմի 245 մլն լարի (յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 1,5 մլն)։

«18 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար Պետական ​​գնումների գործակալությունը հայտարարել է շուկայի ուսումնասիրություն, որը կավարտվի ապրիլի 27-ին։ Առաջին փուլում ձեռք կբերվի 160 միավոր ավտոբուս։ Շուկայի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ համախմբված մրցույթը նախատեսվում է հայտարարել մայիսի սկզբին։ Նախնական հաշվարկներով՝ 160 միավոր 18 մետրանոց ավտոբուսների գնման ընդհանուր բյուջեն՝ ներառյալ ԱԱՀ-ն, կկազմի մոտավորապես 245 մլն լարի։ Այս գումարը կճշգրտվի շուկայի հետազոտության արդյունքների համաձայն, իսկ վերջնական թիվը կիմանանք, երբ մրցույթը հայտարարվի, և հաղթող ընկերությունը կլինի»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, 18 մետրանոց ավտոբուսների ներդրումը նախատեսվում է փուլ առ փուլ՝ 2024 թվականի ընթացքում առաջին 50-ը  կմատակարվի մինչև 2024 թվականի ապրիլ, իսկ մնացածը՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում։

Միաժամանակ մրցույթ է հայտարարվել Թբիլիսիի օդանավակայանի հարևանությամբ 18 մետրանոց ավտոբուսային բազայի նախագծման և կառուցման համար։ Քաղաքապետարանից հայտնել են, որ ավտոբուսային պահեստը նախատեսված է լինելու 200 միավոր 18 մետրանոց ավտոբուսների համար։ Մրցույթը կավարտվի մայիսի 8-ին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 62 մլն լարի է՝ ներառյալ ԱԱՀ։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պայմանագրի ստորագրումից ոչ ուշ, քան 10 ամիս հետո պետք է կազմակերպի ավտոբուսային պահեստի ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է առնվազն 50 միավոր 18 մետրանոց ավտոբուսների շահագործման համար։

Կախա Կալաձեի խոսքով՝ ավտոբուսային բազայի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։

Մայրաքաղաք դեռևս չի մտել ոչ մի 18 մետրանոց ավտոբուս։ Տրանսպորտային բարեփոխումների և քաղաքապետարանի խոստման համաձայն՝ դրանց ներդրումը պետք է ավարտվեր 2021 թվականին, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։

Բացի այդ, քաղաքապետարանը/Կառավարությունը հրաժարվել է EBRD-ից 80 մլն դոլարի արտաքին պարտքից, որով նախատեսվում էր ներկրել այս 200 ավտոբուսները և կառուցել պահեստ:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ნეტგაზეთი


Print E-mail
FaceBook Twitter Google