Սոխի գինը վերջին օրերին զգալիորեն նվազել է։
Թբիլիսիի խանութներում գինը տատանվում էր 6-8 լարիի սահմաններում։
Մառնեուլիի շուկայում հին սոխի գինը 5 լարի էր։
Այսօրվա դրությամբ Մառնեուլիի շուկայում սոխի գինը 2,5 լարիից 3 լարի
է։
Բանջարեղեն վաճառողները պատմում են, որ սոխը վաճառում էին հինգ
լարիով։ Նոր սոխի հայտնվելուն պես այս բանջարեղենն էլ է
էժանացել։
«
Նոր սոխ է եկել՝ գինը 2 լարի։ Հին սոխն արժե 3 լարի։ Նոր
սոխը գնում ենք 1,5 լարիով, 2,5 լարիով
հին սոխը։ Ադրբեջանից նոր սոխ է եկել»,- ասում է
վաճառողը։
«
Թարմ սոխը էժան է։ Հին սոխը վաճառում ենք 4
լարիով»,- մեզ ասել է մեկ այլ վաճառող։
Պտուղ-բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ
Բեժիտաշվիլին «Business Press News»-ին ասել է, որ թանկացման պատճառը
տեղական ոչ պատշաճ զարգացած արտադրությունն է։ Նրա խոսքով, «ի
տարբերություն մեզ, այլ երկրներ ունեն պարենային անվտանգության
ռազմավարություն»։
Երկիրը բերել է ընդամենը 5,5 հազար տոննա սոխ, ինչը 2006 թվականից ի
վեր ամենափոքրն է (ըստ վիճակագրության)։ Սոխի ամենամեծ ծավալը Վրաստան
է եկել 2010 թվականին՝ 19 հազար տոննա։ Այդ ժամանակից ի վեր
արտադրությունն իրականում ամեն տարի նվազում է:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան