Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել
է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինը։
Համաձայն հրամանագրի՝ մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար
չեղարկվելու է վիզային ռեժիմը։
Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական
տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի
տարածք
մուտք գործել անձնագրով։ Բացառությունը վերաբերում է այն
քաղաքացիներին, ովքեր Ռուսաստան են գալիս աշխատանքի կամ ծրագրում են
մնալ ավելի քան 90 օր:
"Ռադիո
Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան