Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաների աջակցության չափը կկազմի 200 լարի
Կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի հուլիսից սոցիալապես անապահով երեխաները 150 լարիի փոխարեն կստանան 200 լարի օգնություն։


Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, այս ծրագրի համար ընթացիկ տարվա բյուջեին կավելացվի 70 մլն լարի։

«Սոցիալապես անապահով երեխաներին օգնությունն այս տարվա հուլիսից կկազմի 200 լարի։ Ընդհանուր առմամբ այս տարվա բյուջեին կավելացվի 70 մլն լարի, և մենք արդեն
200 լարիի օգնություն կտրամադրենք այս երեխաներին։ Սոցիալապես անապահով երեխաներին 200 լարի աջակցության վճարման համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի մինչեւ կես միլիարդ լարի
»,- ասել է Ազարաշվիլին։


Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ կառավարության այսօրվա նիստում նախարարների կաբինետի անդամները քննարկել են «Սոցիալական աջակցության մասին» Վրաստանի կառավարության որոշման նախագիծը՝ 145-րդ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հուլիսի  մեկից Վրաստանի կառավարության որոշման հիման վրա երեխայի նպաստի չափը 150 լարիից կհասցվի 200 լարիի յուրաքանչյուր մինչև 16 տարեկան երեխայի համար։

Այս փոփոխությունը կազդի մոտավորապես 233,000 երեխայի վրա:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան






Print E-mail
FaceBook Twitter Google