Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից հրապարակված եղանակի
սպասվող կանխատեսումների համաձայն՝ այս շաբաթ Արևելյան Վրաստանում
ջերմաստիճանը կհասնի 41◦C-ի։
«
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է
օդի ջերմաստիճանի բարձրացում (շոգի ալիք), Արևմտյան Վրաստանի
հարթավայրային շրջաններում որոշ օրերի օդի ջերմաստիճանը կարող է
հասնել +37, +39◦C, բարձրադիր գոտիներում։ Արևելյան Վրաստանում՝ +39,
+41◦C Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկային ժամերին
առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33, +38◦C, բարձրադիր
գոտիներում՝ մինչև +28, +33◦C"-ասվում է Շրջակա միջավայրի
ազգային գործակալության հրապարակած հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ սպասվող բարձր ջերմաստիճանը «բարենպաստ
պայմաններ է ներկայացնում ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և
սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման
համար»։
Բարձր ջերմաստիճան է գրանցվում նաև եվրոպական մայրցամաքում։
Կենտրոնական Եվրոպայի երկրների հատվածում հուլիսին առավելագույն
ջերմաստիճանը հասել է 46 ◦C։ Բարձր ջերմաստիճան է դիտվել Միջերկրական
ծովի տարածաշրջանում, Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանի որոշ
շրջաններում։
Շոգը հրդեհների պատճառ է դարձել Հունաստանում, Կանադայում եւ
Ալժիրում։ Գիտնականները համոզված են, որ կլիմայի փոփոխության պատճառը
մարդկանց կողմից հանածո վառելիքի զանգվածային օգտագործումն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ գլոբալ
տաքացման դարաշրջանն ավարտվել է, և սկսվել է գլոբալ եռման դարաշրջանը։
Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել արագ և արմատական միջոցներ
ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ՝ կանխելու աղետը։
2015 թվականին աշխարհի երկրների մեծ մասը ստորագրել է Փարիզի
համաձայնագիրը, որը վերաբերում է կլիմայի փոփոխության դեմ
պայքարին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան