112-ում ստացվել է ավելի քան 100 հաղորդագրություն Գուրիայում և Աջարիայում տեղի ունեցած բնական աղետի վերաբերյալ։
ՆԳՆ 112-ից  հանրային կառավարման կենտրոն, ԱԻ կառավարման ծառայություն Գուրիայի և Աջարիայի շրջաններից ստացվել է ավելի քան 100 հաղորդագրություն, հայտնում է ՆԳՆ-ն։


Գործակալության տվյալներով՝ հորդառատ անձրեւների հետեւանքով ջրով են լցվել բնակելի տներ, դաշտերի կոճղեր, կոտրվել են ծառեր, փլուզվել են հողատարածքներ, Գուրիայի շրջանի մի քանի գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։

«ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները մոբիլիզացված են աղետի վայրերում
և իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ։

Այս փուլում Գուրիայի տարբեր գյուղերում 3 անձի, այդ թվում՝ 2 անչափահասի նկատմամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Հրշեջ-փրկարարական խմբերը լիովին մոբիլիզացված են, կատարվում են համապատասխան աշխատանքներ, փուլ առ փուլ արձագանքվում է բոլոր հաղորդումներին»,- ասվում է տեղեկատվության մեջ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google