2024 թվականից այն երեխաները որոնց վեց տարեկանը
լրանում է մինչև դեկտեմբերի 1-ը կարող են ընդունվել
առաջին դասարան։
Համապատասխան որոշումը կառավարության նիստից հետո հայտարարեց
կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարը։
«
Մենք քննարկել ենք դպրոց ընդունվելու տարիքի հարցը։ Վերջին
տարիներին ծնողների կողմից մեծ հետաքրքրություն և կոչ է եղել, և մենք
սկսել ենք փոխել տեսակետը այս հարցի հետ կապված 2 տարի
առաջ:
Տարբեր ոլորտների մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում
կարծում ենք, որ օբյեկտիվ բաժանարար է դեկտեմբերի 31-ն է՝ ներառյալ 6
տարին լրացածները։
Փոփոխությունը կմտցվի հաջորդ ուսումնական տարում, և նրանք, ովքեր
մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան, կկարողանան ընդունվել դպրոց,
իսկ 2025-2026 թվականներին՝ մինչև դեկտեմբերի 31-ը։
Այս որոշումը կամավոր է, և եթե ծնողը կարծում է, որ երեխան
պատրաստ չէ դպրոցին, պարտավորությունը թողնում ենք մանկապարտեզին, և
ծնողը կարող է այն թողնել մանկապարտեզում և մեկ տարի անց ընդունել
դպրոց»,- ասաց Գիորգի Ամիլախվարը։
Նրա խոսքով, 2024-2025 ուսումնական տարում մոտավորապես 5000 երեխա
կնդունվի դպրոց։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան