Մառնեուլիի քաղաքապետարանը «Շոթաոբա 2023»-ը նշելու համար 11690 լարիի
մրցույթ է հայտարարել։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Մառնեուլի քաղաքում նոյեմբերի
20-ին։ Նշված գումարով տեղական ինքնակառավարումը նախատեսում է
հրավիրել կատարողի, ով Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակութային
կենտրոնի բեմում կապահովի «Ընձառյուծ» պոեմից մի քանի դրվագների
զգեստներով բեմադրություն։ (Կատարման տեւողությունը 45 րոպեից ոչ
պակաս, սցենարը համաձայնեցված է գնորդի հետ)։
Մրցույթի համաձայն՝ «Շոտոբա 2023»-ը
կներառի ՝
- Դերասան - առնվազն 7 կերպար,
- Բեմի ձևավորում XII դարին բնորոշ ռեկվիզիտներով և
դեկորացիաներով, (գնորդի հետ համաձայնեցված ռեկվիզիտներ, ձևավորում և
դեկորացիաներ) Բաններների տպագրություն (չափերը և քանակը գնորդի հետ
համաձայնեցված)
- Ըստ սցենարի՝ կերպարներին համապատասխան տարազներով
ապահովելով
- Կենդանի ծաղկի թագի տրամագիծը 60 սմ-ից ոչ պակաս է։
(դիզայնը գնորդի հետ համաձայնությամբ)
- Կենդանի ծաղիկներ (սպիտակ և վարդագույն
մեխակներ)
- Դերասանների տեղափոխում Թբիլիսիից
- Այն մասնակիցները, ովքեր կցանկանան մասնակցել Մառնեուլիի
քաղաքապետարանի մրցույթին, կկարողանան մասնակցել նոյեմբերի 10-13-ն
ընկած ժամանակահատվածում։
Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն աջակցել է
«Շոթաոբաի» տոնի հաստատմանը 2021 թվականի օգոստոսի 6-ին։
Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության
հարցերի վարչության պետ Էլգուջա Կուպատաձեն տոնը սահմանելու
նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքապետարանի խորհրդի նիստում և
նշել, որ «Շոթաոբաի» պետական տոնը պետք է նշվի ամեն տարի
նոյեմբերի 20-ին։
Նշենք, որ Մառնեուլիում գտնվող Շոթա Ռուսթավելլիի հուշարձանը
պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանի գնումն ու
տեղադրումը քաղաքապետարանին արժեցել է 112 520 լարի։
Լուսանկար՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան