Մառնեուլիում 14-ամյա աղջկա մորը մեղադրանք է առաջադրվել՝ նրան
հարկադրաբար ամուսնացնելու համար։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։ Նրանց
տվյալներով՝ Վրաստանի ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությունը պարզել
է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում մեղադրյալը գենդերային
խտրականության հիմքով անհանդուրժողականության հիմքով կարծում էր, որ
անչափահասի կարծիքը նշանակություն չունի, սիստեմատիկ կերպով հարկադրել
են 14-ամյա աղջկան՝ իր կամքին հակառակ ամուսնանալու ընտանիքի
կողմից ընտրված տղամարդու հետ։ Տուժողը տնից
դուրս գալով խուսափել է
մեղադրյալի ճնշումից։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հոկտեմբերի 31-ին դատարանի
որոշման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական
օրենսգրքի 11-150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով (ընտանիքի մի
անդամի կողմից ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ հարկադիր
ամուսնություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝
մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու
միջնորդությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան