Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝
2023 թվականի 3-րդ եռամսյակում Քվեմո Քարթլիի շրջանում քրեական գործ է
հարուցվել 120 անգամ։
Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին Քվեմո Քարթլիում տեղի ունեցած
վթարի հետևանքով տուժել է 167 մարդ։ Նույն ժամանակահատվածում Քվեմո
Քարթլիում ՃՏՊ-ի հետեւանքով 17 մարդ է զոհվել։
Վրաստանում 2023 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով՝ վթարի
հետևանքով զոհվել է 121, վիրավորվել՝ 2027 մարդ։
2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Քվեմո Քարթլիում
ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 32,
վիրավորվել՝ 470 մարդ։
9 ամիսների տվյալներով՝ Վրաստանում տեղի ունեցած
ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 311,
վիրավորվել՝ 5352 մարդ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան