Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 15 պարզեցված
պայմանագիր է կնքել «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ՝ գյուղի աջակցության ծրագրի
շրջանակներում 2023 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային
նախագծերի աշխատանքների համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ առաջին պարզեցված
պայմանագիրը կնքել է 2023 թվականին օգոստոսի 1-ին։ Վերջին պայմանագիրը
քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ կնքել է հոկտեմբերի 31-ին։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը «Ֆիլա 2010»
ՍՊԸ-ին 436231 լարիի և 41 թեթրիի պարզեցված պայմանագրեր է կնքել։
Շիո Կապանաձեին է պատկանում «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը։
Շիո Կապանաձեն ապրում է Բոլնիսի մունիցիպալիտետի Ռաթեւանի
գյուղում։
Առաջարկում ենք 2023 թվականի ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանի
կողմից «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ կնքված պարզեցված գնումների ցանկը։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղի և Ալգեթիի գերեզմանատների
ցանկապատում` 37661 լարի և 47 թեթրի․
Մառնեուլիի մունիցիպալիտետի Քվեմո Սարալ գյուղի գերեզմանատան
պարիսպապատման աշխատանքները՝ 25,348 և 65 թեթրի․
Մառնեուլիի քաղաքապետարանի Զեմո Սարալ գյուղի գերեզմանատան
ցանկապատման աշխատանքները՝ 25348 լարի և 65 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Իլմազլո գյուղի գերեզմանատան պարսպապատման
աշխատանքները՝ 22195 լարի և 28 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Խանջիգազլո գյուղի և Ծոփ գյուղի
գերեզմանատների ցանկապատման աշխատանքները՝ 36 602 լարի և 18
թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղի հիմնական ջրամատակարարման
խողովակաշարի կազմակերպում, Խոխմելի աղբյուրի ջրի վերականգնում և
Թեքալո գյուղի երկաթբետոնե ջրամբարի վերականգնում - 39288 լարի և 01
թեթրի․
Մառնեուլիի քաղաքապետարանի փոքր Բեգլիարի և Մեծամուլա գյուղում բետոնի
դրենաժային ոռոգման ջրանցքի շինարարական աշխատանքներ՝ 20,664 լարի և
72 թեթրի.
Մառնեուլիի քաղաքապետարանի Ախկուլա գյուղում և Խիխան գյուղում ոռոգման
բետոնե ջրանցքի և ոռոգման մայր խողովակաշարի կառուցում - 24,432 լարի
և 22 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Բեյթարաբճ գյուղի դպրոցի բակի
պարիսպապատումը՝ 29752 լարի և 17 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Բայթալո գյուղում մարզադաշտի կառուցում և
Գյուլբախ գյուղում սիմուլյատորների ու ցանկապատերի կառուցում՝ 39792
լարի և 41 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դիդի Բեգլիար գյուղում սիմուլյատորների
կառուցում՝ 22684 լարի և 52 թ.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Ենիքենդի գյուղում և Կարմիր
գյուղում մանկական հրապարակի կառուցում` 39381 լարի և 54թ.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դաշտափա գյուղի հրապարակի պարիսպապատումը՝
18933 լարի և 49 թ.
Մառնեուլիի քաղաքապետարանի Ամբարովկա գյուղում մանկական խաղահրապարակի
կառուցում՝ 29758 լարի 90 թեթրի
Մառնեուլիի մունիցիպալիտետի Լեժբադին գյուղում շինարարական
աշխատանքներ՝ 24 967 լարի և 72 թեթրի.
"Ռադիո մառնեուլի"
թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան