Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը սկսել է 2024
թվականի բյուջեի նախագծի հանրային վերանայումը։
Մառնեուլիի սակրեբուլոյում արդեն հնարավոր է բյուջեի նախագծի հետ
կապված մեկնաբանություններ ներկայացնել։
Վրաստանի Օրգանական օրենքի «Տեղական ինքնակառավարման
օրենսգրքի» 91-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններին
համապատասխան՝ հանրային քննարկման ենք ներկայացնում Մառնեուլիի
քաղաքապետարանի 2024 թվականի տեղական բյուջեի նախագիծը՝ կից
փաստաթղթերով։ Խնդրում ենք ուղարկել մեզ ձեր առաջարկներն ու
մեկնաբանությունները էլեկտրոնային եղանակով համացանցում:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
էջում կամ գրավոր ուղարկել մեզ հետևյալ
հասցեով՝ Մառնեուլի քաղաք, Ռուսթավելի փողոց N73, 1-ին հարկ,
Քաղաքացիների բաժին, ոչ ուշ, քան 25.11.2023թ.»։-
նշված է քաղաքապետարանի կողմից տարածված
հայտարարության մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանը բյուջեի նախագիծն ուղարկել է սակրեբուլո՝
քննարկման: Սակրեբուլոն քննարկում է նախագիծը, եթե
դիտողություններ կան, դիմում է քաղաքապետարան, իսկ
մեկնաբանությունները շտկելուց հետո սակրեբուլոն բյուջեի նախագիծը
կվերադարձնի քաղաքապետարան։
Բյուջեի նախագիծն արդեն հավանության է արժանացել Մառնեուլիի
քաղաքապետի խորհրդակցական մարմնի՝ «Քաղաքացիական խորհրդականների »
խորհրդի կողմից։
«
Տիկին Լարիսա Գելաշվիլին հանդիպմանը ներկայացրեց և մանրամասն
բացատրեց Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագիծը,
որը նախորդ տարիների համեմատ աճել է և կկազմի մոտավորապես 55 միլիոն
275,4 հազար լարի»։ - նշված է «Քաղաքացիական խորհրդականների»
խորհրդի արձանագրության մեջ։
Ըստ առաջնահերթությունների՝ քաղաքապետարանը միջոցները բաշխել է
հետևյալ կերպ ՝
Ենթակառուցվածքների զարգացում՝ 14 817 500 լարի
Մաքրում և շրջակա միջավայրի պահպանություն՝ 3.275.000 լարի
Կրթություն - 4.922.000 լարի
Մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ 11.235.500 լարի
Առողջապահություն - 313 300 լարի
Սոցիալական ապահովություն – 2,703,000 տաս լարի
Կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 17 485 900 լարի
Բյուջեի նախագծով 2024 թվականից նախատեսվում է քաղաքապետարանի
աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ 2024 թվականին
քաղաքապետարանի 275 աշխատակցի համար հաստատագրված աշխատավարձը կկազմի
8 336 900 լարի։
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան