Երկաթուղային անցման կառուցման համար Մառնեուլիի մունիցիպալիտետի
քաղաքապետը վճարել է 5514 լարի։
Տեղական ինքնակառավարումը «Վրացական երկաթուղիներ»-ի հետ համաձայնագիր
է կնքել պարզեցված կարգով։
«
Մառնեուլի քաղաքի ճանապարհային կամրջի վերականգնման
աշխատանքների հետ կապված երկաթուղային ժամանակավոր անցուղու տեղադրման
ծառայությունների պետական գնումներ ՝ համաձայն աուդիտի կողմից
հաստատված ծախսերի նախահաշվի, որը պայմանագրի անբաժանելի մասն
է»- գրված է պարզեցված գնումների
մրցույթում։
Դեկտեմբերի 15-ին Մառնեուլիում՝ Մաղալաշվիլիի կամրջի տակով, բացվել է
այլընտրանքային տրանսպորտային անցում։ Որոշումն ընդունվել է «Վրացական
երկաթուղիների» հետ համաձայնեցված՝ Մառնեուլիում ծանրաբեռնված
երթեւեկության պատճառով։
Նոյեմբերի 30-ին ընթացող վերակառուցման աշխատանքների պատճառով
Մաղալաշվիլիի կամուրջը 20 օրով փակվել է։
Մառնեուլի քաղաքում «Իռլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով
իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան
կամրջի
վերականգնման աշխատանքները։ Աշխատանքները շարունակվում են ավելի քան
հինգ ամիս։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին
պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի
վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։
Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև կնքված
պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն
ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն ավարտելու
աշխատանքները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան