Հանրակրթական դպրոցների ուսուցիչների արձակուրդային աշխատավարձը
հաշվեգրվել է։
Այս մասին տեղեկություն է տարածում ԿԳՆ դպրոցական համայնքի
ֆեյսբուքյան էջը։
«
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունից
այսօր՝ հուլիսի 8-ին, երկու ամսվա՝ հուլիս և օգոստոս ամիսների
ֆինանսավորումն ամբողջությամբ փոխանցվել է հանրակրթական դպրոցներին,
որը ներառում է նաև ուսուցչի արձակուրդային վարձատրությունը։
Միաժամանակ պատրաստվել և դպրոցի հաշվապահներին ուղարկվել են
համապատասխան գրավոր և տեսաուղերձներ, որպեսզի դպրոցի հաշվապահները
նոր աշխատավարձային համակարգով ապահովեն ուսուցչի արձակուրդային
վարձատրության փոխանցումը (հուլիս և օգոստոս ամիսների համար)
ժամանակին և սահուն կերպով»,- ասված է
հաղորդագրությունում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ etaloni.ge