"Մառնեուլոբա 2024-ը" քաղաքապետարանը նախատեսում է նշել 155 101 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանը «Մառնեուլոբա 2024»-ի տոնակատարությունը նախատեսում է իրականացնել 155 101 լարիով։

Ինքնակառավարման կողմից հայտարարված մրցույթի համաձայն՝ միջոցառման արժեքը կարող է 26 201 լարիով ավելի թանկ լինել, քան նախորդ տարի։ «Մառնեուլոբա 2023»-ի  համար ծախսվել է 128 900 լարի։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ սեպտեմբերի 21-ին կանցկացվի «Մառնեուլոբա»-ն՝ տարբեր միջոցառումներով։ Դրանց թվում կներկայացվեն մանկական ժամանցի տարածք, խոհարարական ստեղծագործություններով տարբեր անկյուններ, ցուցահանդեսային
տարածքներ և այլն։

Այն հայտատուները, ովքեր ցանկանում են մասնակցել  Մառնեուլոբա 2024 մրցույթին, կկարողանան մասնակցել օգոստոսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավորվելու է միջոցառումը կազմակերպել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 21-ը պայմանագիրը կնքելուց հետո։

Քաղաքապետարանը  տոնակատարությունը  սկսել է նշել 2023 թվականից և այն ունենալու է ամենամյա տեսք։

Միջոցառման վայրը դեռ հայտնի չէ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google