Շապիկ, կրծքանշան, գրիչ. քաղաքապետարանը պարզեցված ձևով նոր ավագանու համար գնել է 2702 լարիի ապրանք

Երիտասարդական խորհուրդը համալրվել է Մառնեուլիի մունիցիպալիտետում։

Քաղաքապետարանը 2702 լարիով պարզեցված կարգով ձեռներեց Ակրեմ Գախրամանովից ձեռք է բերել Խորհրդի համար շապիկներ, կրծքանշաններ, գրիչներ, նոթատետրեր, գլխարկներ և բաժակներ։

«Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի քաղաքապետարանի բազայում   ստեղծվել է երիտասարդական խորհուրդ։ Խորհրդի անդամների համար իրենց պարտականությունները լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան ֆիրմային գրենական պիտույքներ և պարագաներ, այն է՝.
-
շապիկ - 50 հատ
- կրծքանշան - 26 հատ
- գրիչ - 100 հատ
- նոթատետր - 40 հատ
- գլխարկ - 50 հատ
- ապակի - 50 հատ
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան գերատեսչությանը իրականացնել գնումների օրենսդրությամբ նախատեսված աշխատանքները
»։ - գրված է գնման պարզեցված մրցույթում։

«Երիտասարդական խորհրդի» նոր կազմն ընտրվել է 2 տարի ժամկետով և կազմված է  Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում բնակվող 16-ից 29 տարեկան 26 երիտասարդներից։
Խորհրդի անդամները նիստում ընտրել են խորհրդի նախագահին և 3 փոխնախագահին։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google