Այսօր Թբիլիսիում՝ Ազատության հրապարակում, «Վրացական երազանքի»
նախընտրական հանդիպման պատճառով երթեւեկությունը սահմանափակ է։
Հրապարակը փակվել է վաղը՝ հոկտեմբերի 23-ին նախատեսված «Վրացական
երազանքի» միջոցառման պատճառով, քանի որ բեմի տեղադրումն ու տարածքը
նախապատրաստվում են։
Քաղաքապետարանից հայտնում են, որ տեղաշարժի սահմանափակումների մասին
նախապես տեղեկություն չեն տարածել, սակայն պատրաստվում է
հայտարարություն, ըստ որի քաղաքացիներին կտեղեկացնեն տեղաշարժի
այլընտրանքային ուղիները։
«Վրացական երազանք»-ի ակցիան
կանցկացվի վաղը՝ հոկտեմբերի 23-ին.
Հանրային հատվածի ներկայացուցիչները, այդ թվում՝ տարբեր մարզերի
բնակիչներ, պարտավոր են գնալ հանրահավաքի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան