Ընտրակեղծիքների բոլոր ապացույցները կան և հավաքագրված են. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների և ընտրակեղծիքների ապացույցների մասին։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ընտրակեղծիքների վերաբերյալ բոլոր ապացույցները կան և հավաքվել են։

«Այս փաստի ապացույցն այն է, որ Վրաստանի բնակչության 70%-ը բոլոր հարցումներում ընտրում և պաշտպանում է եվրոպական ուղին և եվրաինտեգրումը, բայց հանկարծ ամեն ինչ շրջվեց մեկ ընտրություններով, մարդիկ ամեն ինչի  պատրաստ
են դեպքի  Եվրոպան տանող  ճանապարհի համար։

Ընտրություններում կիրառվել է ամեն ինչ՝ տարբեր տեսակի կեղծիքներ, կեղծիքների բոլոր գործիքներն ու եղանակները, հատկապես՝ քվեարկության նոր՝ էլեկտրոնային ձևաչափը, որով ապացուցվել է, որ քաղաքացիներից առգրավված անձը հաստատող փաստաթուղթ են կիրառել 7, 10 և 17 անգամ։

Բոլոր ապացույցները կան և հավաքագրված են։

Այն, ինչ հիմա կատարվում է, ցույց է տալիս տեղի ունեցած համակարգային խախտումների ընթացքը։

Այս մասշտաբի և նման առատության խարդախությունը, կարծում եմ, առաջին անգամ է տեղի ունենում Վրաստանում
»,- ասել է Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում։


"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան
Աղբյուր ՝  ტაბულა
Print E-mail
FaceBook Twitter Google