Ո՞րն է Մառնեուլիում մեկնարկած համընդհանուր մարդահամարի նպատակը

Վրաստանում մարդահամարը սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ին։

Տվյալների հավաքագրումն իրականացվում է նաև Մառնեուլիի քաղաքապետարանի մասշտաբով։ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչները տնետուն են գնում և հարցաթերթիկներ լրացնում ընտանիքներում։ Հարցազրուցավարներից մի քանիսը Ռադիո «Մառնեուլի»-ին ասացին, որ գյուղերում մի քանի դեպք են ունեցել, երբ բնակիչները չեն հասկացել իրենց ընտանիք մտնելու նպատակը և որոշակի վախ են ունեցել։

«Ռադիո Մառնեուլի»  հարցազրույց է
տեսագրել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Պաատա Շավիշիլի հետ, ով բացատրել է մարդահամարի նպատակները, հասանելի է արդյոք այն ազգային փոքրամասնությունների լեզուներով և որքանով է պաշտպանված գաղտնիությունը։

Պաատա Շավիշվիլիի խոսքով՝ մարդահամարն ունի մի քանի նպատակ։  Մարդահամարի շրջանակներում տվյալներ կհավաքագրվեն ըստ բնակչության թվի, սեռատարիքային կազմի, ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական տարբեր բնութագրերի։

«Նոյեմբերի 14-ին ինքնահաշվառման եղանակով մեկնարկել է բնակչության մարդահամարը։ Մարդը կարող էր էլեկտրոնային եղանակով, մեզանից անկախ, հատուկ հարթակ մուտք գործել և լրացնել էթնիկ փոքրամասնությունների լեզուներով թարգմանված հարցաթերթերը։ Դեռևս պահպանվում է նույն սկզբունքը։ Թեև մեր հարցազրուցավարը գնում է ընտանիք, առաջին հերթին պետք է ասենք, որ այս հարցազրուցավարը տեղացի է, ով, օրինակ, խոսում է ադրբեջաներեն,  եթե խոսքը Մառնեուլիի մասին է, ապա կա 260 նկարագրող։ Գրեթե բոլորը ազգությամբ ադրբեջանցի են։ Այս նկարագրողը  վերապատրաստվել է 5 օր, որը յուրացրել է, թե ինչի համար է նկարագրությունը և ինչ նպատակի է այն ծառայում։ Հարցերի ցանկը հասանելի է ինչպես ադրբեջաներեն, այնպես էլ հայերեն լեզուներով: Մարդահամարի նպատակն է 10 տարին մեկ անգամ պարզել բնակչության սեռատարիքային կառուցվածքի տվյալները, նրա սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող ցուցանիշները։ Ըստ գյուղերի մարդահամարից հետո կիմանանք, թե քանի մարդ է ապրում այնտեղ, ինչպիսին է նրանց սեռային կազմը, կրթական մակարդակը, ազգային կազմը, լեզվական իմացությունը։ Հարցեր կան նաև կրոնի, զբաղվածության և ամուսնական կարգավիճակի վերաբերյալ, կան գյուղատնտեսական հարցեր: Ավելացվել է նաև հարցաթերթիկ՝ կապված առողջության հետ, որը հիմնականում վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց նույնականացմանը։ Ելնելով դրանից՝ այն ծառայում է հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրության բարելավմանը, ինչը շատ կարևոր է կայուն զարգացման նպատակների համար»։ - ասել է Պաատա Շավիշվիլին

Պաատա Շավիշվիլիի խոսքով՝ գաղտնիությունը պաշտպանված կլինի։ Ազգային վիճակագրական ծառայությունը երաշխավորում է, որ վիճակագրական նպատակներով հավաքագրված անձնական տեղեկատվությունը որևէ նպատակով չի փոխանցվի այլ անձի:

«Պաշտոնական վիճակագրության մասին օրենքով չի թույլատրվում մարդահամարի համար ձեռք բերված տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձի։ Մենք այս տվյալները չենք տա այլ կառույցի, նույնիսկ պետական ​​գերատեսչության։ Այս տվյալները մնում են մեզ մոտ, պահպանվում են խստորեն և գաղտնի են: Մենք այն օգտագործում ենք միայն վիճակագրական նպատակներով: Սա մեր օրենքն է, սա է Եվրամիության չափանիշը։ Մենք այս օրենքն ընդունել ենք անցյալ տարի՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, և չի թույլատրվում մարդահամարի նպատակով ձեռք բերված անձնական տվյալները փոխանցել երրորդ կողմին»,- բացատրում է Պաատա Շավիշվիլին։

Վրաստանում վերջին համընդհանուր մարդահամարն անցկացվել է 2014թ։ Նոր մարդահամարը կշարունակվի մինչև դեկտեմբերի 19-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google