Վրաստանում ապրուստի նվազագույնը 262 լարի և 40 թեթրի է
2024 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրուստի նվազագույնն աճել է ընդամենը 10,1 լարիով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5,9 լարիով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած ամիս աշխատունակ տարիքի տղամարդու ապրուստի նվազագույն չափը կազմել է 256,5 լարի։ Մինչդեռ 2023 թվականի նոյեմբերին այս ցուցանիշը կազմում էր 252,3 լարի, իսկ 2024 թվականի հոկտեմբերին՝ 256,5 լարի։

Ինչ վերաբերում
է միջին օգտագործողի ապրուստին, ապա այն նախորդ տարվա նոյեմբերին սահմանվել է 223,4 լարի։ Մինչդեռ 2024 թվականի նոյեմբերին այն կազմում էր 232,4 լարի, հոկտեմբերին՝ 227,2 լարի։

Տեղեկատվության համար՝ կենսապահովման չափը որոշվում է՝ ելնելով նվազագույն պարենային զամբյուղից։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը պարունակում է սննդի ֆիզիոլոգիապես անհրաժեշտ քանակությունը, դրա բաղկացուցիչ տարրերը (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) և աշխատավոր մարդու նորմալ կյանքի և աշխատունակության համար կալորիաների նվազագույն քանակը։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google