Եվրախորհրդարանի նախագահը դիմում է Վրաստանի եվրաինտեգրումը ցանկացողներին
Եվրախորհրդարանը դատապարտում է ընդդիմության դեմ  ճնշումները և խաղաղ ցուցարարների ձերբակալությունը, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան լիագումար նիստում, որտեղ լսել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։


«Երբ դուք վերջին անգամ այցելեցիք Եվրախորհրդարան, մենք քննարկեցինք երկրի առաջընթացը եվրոպական ընտանիքին միանալու ուղղությամբ: Այսօր այս ճանապարհորդությունը վտանգի տակ է: Եվրախորհրդարանը դատապարտում է ընդդիմության նկատմամբ ցանկացած ճնշում և խաղաղ ցուցարարների ձերբակալություններ։ Այս գործողությունները հակադարձ
են այն հաջող քայլերին, որոնք մենք միասին արել ենք վերջին տարիներին
»,- Սալոմե Զուրաբիշվիլիին բացատրել է Ռոբերտա Մեցոլան։

Ի պատասխան այս իրավիճակին, ըստ Մեցոլայի, Եվրախորհրդարանը կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Եվրամիությանը և այս կոչը կրկնում է նաև հիմա։

«Ես գիտեմ, որ Վրաստանում շատ մարդիկ կան, ովքեր վախենում են իրենց երկրի ապագայից։ Ես խոսում եմ ողջ խորհրդարանի անունից, երբ ասում եմ բոլոր այն վրացիներին, ովքեր աջակցություն են փնտրում Եվրոպայում, որ իրենք միայնակ չեն։ Մենք տեսնում ենք ձեզ, լսում ենք ձեզ, մենք ձեզ հետ ենք: Այնպես որ, Եվրախորհրդարանը ամուր կանգնած է վրաց ժողովրդի կողքին, և մեր դուռը միշտ բաց կմնա»,- ասել է Մեցոլան։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան Աղբյուր ՝  ნეტგაზეთი

Print E-mail
FaceBook Twitter Google