Ադրբեջանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին Սաբերիոյի ողբերգության կապակցությամբ
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովն իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության ղեկավարը ցավակցական հեռագիր է ստացել Ադրբեջանի վարչապետից։

«Պարոն վարչապետ, խոր ցավով տեղեկացանք Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած հրդեհի մասին, որի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Իմ խորը վիշտն եմ հայտնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցում
եմ անձամբ Ձեզ, մահացածների ընտանիքին, նրանց հարազատներին և ողջ վրաց ժողովրդին»,
- ասված է Ալի Ասադովի ցավակցական հեռագրում։

Աղբյուր: 1tv.ge
Print E-mail
FaceBook Twitter Google