Վրաստանի ջրագնդակի հավաքականը հաղթեց Ռումինիային և կխաղա աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում
Վրաստանի ջրագնդակի հավաքականը աշխարհի առաջնության քրոսովերում (1/8 եզրափակիչ հանդիպում) մրցեց Ռումինիայի հետ։ Հանդիպումից առաջ ֆավորիտ էին համարվում ռումինացիները, սակայն մեր թիմը առաջին իսկ րոպեներից առավելության հասավ հաշվի մեջ և մինչև հանդիպման ավարտը ռումինացիներին հնարավորություն չտալով հասնել։ Ի վերջո՝ 23:12 հօգուտ Վրաստանի հավաքականի։

Քառորդ եզրափակիչում հույն մարզիչ Կաչիգիասի գլխավորած թիմը կխաղա մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Հունգարիայի հետ։ Հանդիպումը
կկայանա հունվարի 10-ին։

Դադվանին ու Ախվլեդիանին 7-ական գնդակով կիսեցին ռմբարկուների առավելությունը։ Ռումինացի Ժորժեսկուն հանդիպումն ավարտեց 5 գոլով։

Քառորդ եզրափակիչում թիմերը բաժանվեցին հետևյալ զույգերով.
  • 16:30 Հունգարիա-Վրաստան
  • 18:00 Հունաստան-Ճապոնիա
  • 19:30 ԱՄՆ-Չեռնոգորիա
  • 21:00 Խորվաթիա-Իսպանիա
Հանդիպումները կկայանան հունվարի 10-ին.

Աղբյուր: 1tv.ge
Print E-mail
FaceBook Twitter Google