Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում հանդիպել է Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Իտալիայի կառավարությունը տեղեկատվություն է հրապարակում հանդիպման
մասին։
«Ջորջիա Մելոնին համերաշխություն է հայտնել զոհերին,
դատապարտել Ռուսաստանի կողմից վերջին ռմբակոծությունները և
վերահաստատել, որ Իտալիան շարունակում է լիովին աջակցել Ուկրաինային և
ուկրաինացի ժողովրդին», – ասվում է Իտալիայի
կառավարության հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Զապոռոժյե քաղաքում Ռուսաստանի կողմից
իրականացված
հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 և վիրավորվել
122 մարդ։ Մինչ Իտալիա ժամանելը Զելենսկին եղել է Գերմանիայի
«Ռամշտայն» ավիաբազայում, որտեղ մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության
կոնտակտային խմբի հանդիպմանը, որը վարել է ԱՄՆ պաշտպանության նախարար
Լլոյդ Օսթինը։
Աղբյուր: 1tv.ge