Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում
Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին։
Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի
ակտուալ հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է եղել ԱԳ նախարարի՝
Ադրբեջանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին, ինչպես նաև
Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական
համագործակցության միջկառավարական հանձնաժողովի , որը
10-րդ նիստին,
նախատեսված է առաջիկա օրերին Բաքվում:
«Կողմերը ևս մեկ անգամ դրական են գնահատել երկրների միջև
ռազմավարական գործընկերության լայն շրջանակը։ Հատուկ ուշադրություն է
դարձվել հաջող համագործակցությանը առևտրատնտեսական, տրանսպորտի և
էներգետիկայի ոլորտներում։
Հանդիպմանը նշվել է տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման
կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի դինամիկ
դարձնել Վրաստանի և Ադրբեջանի միջև օրինակելի ռազմավարական
համագործակցությունը», - ասված է նախարարության
հաղորդագրության մեջ։
Աղբյուր: 1tv.ge