Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել եւս մեկ
ժամկետով։
Այս մասին հայտարարել է ինքը՝ պետության ղեկավարը։
Թուրքական թերթերից մեկի փոխանցմամբ՝ Շանլըուրֆա քաղաք ժամանած
Էրդողանին տեղացի երգիչներից մեկը հարցրել է, թե նա կո՞ղմ է հաջորդ
ժամկետում նախագահի պաշտոնում առաջադրվելուն, ինչին գործող նախագահը
դրական է պատասխանել։
«Ես կողմ եմ, եթե դուք կողմ եք», – ասել
է
Էրդողանը։
Հիշեցնենք, որ վերջին համընդհանուր ընտրությունները Թուրքիայում
անցկացվել են 2023 թվականի մայիսին, որտեղ երկրորդ փուլում երկրի
գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,18%-ը։
Աղբյուր: 1tv.ge