Հարավային Կորեան ասում է, որ «Jeju Air» ինքնաթիռի սև արկղի ձայնագրիչները դադարեցրել են ձայնագրությունը վթարից չորս րոպե առաջ
«Jeju Air»-ի ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են տեղեկություններ գրանցել ինքնաթիռի կործանումից չորս րոպե առաջ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությանը։

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ համապատասխան ծառայությունները կուսումնասիրեն ինքնաթիռի սեւ արկղերի աշխատանքի դադարեցման պատճառը։ Հայտնի է նաև, որ ինքնաթիռի ձայնագրիչն առաջին անգամ ստուգվել է Հարավային Կորեայում և երբ պարզվել է, որ
տվյալներ չկան, այն ուղարկվել է ԱՄՆ։

Հարկ է նշել, որ Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս «Jeju Air» ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 181 մարդ, որոնցից 179-ը մահացել են։ Փրկարարներին հաջողվել է փրկել միայն երկու մարդու՝ երկուսն էլ անձնակազմի անդամներ։

Աղբյուր: 1tv.ge
Print E-mail
FaceBook Twitter Google