Financial Times-ն ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Վրաստան
Բրիտանական Financial Times ազդեցիկ հրատարակությունը գրառում է Մեծ Բրիտանիայից Վրաստան նոր չվերթների նշանակման մասին։ Հրատարակության տվյալներով՝ easyJet-ը և British Airways-ը Լոնդոնից Թբիլիսի թռիչքներ կսկսեն այս տարի։

«EasyJet-ը Թբիլիսի կթռչի ապրիլից: Մինչ այժմ easyJet-ի ամենաերկար թռիչքը դեպի արևելք Լոնդոնի Լյուտոն օդանավակայանից Ժնև և Միլան էր»: Միևնույն ժամանակ, British Airways-ը նույնպես կվերսկսի թռիչքները Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից դեպի Թբիլիսի։ Ավիաընկերությունն
իր վերջին չվերթը դեպի Թբիլիսի է իրականացրել 2013 թվականին։ «Մեծ Բրիտանիայի և Վրաստանի միջև ներկայումս ուղիղ ավիահաղորդակցություն չկա»,
- գրում է Financial Times-ը։

Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս ընթերցողներին այցելել Վրաստանի հետաքրքիր զբոսաշրջային ուղղություններ։

«Վրաստան ճանապարհորդելիս կարող եք ուսումնասիրել երկրի հմայիչ մայրաքաղաքը, ինչպես նաև լեռնային շրջանները՝ Կազբեգին ու Սվանեթին», - գրում է Financial Times-ը:

Այս մասին հայտնում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Աղբյուր: 1tv.ge
Print E-mail
FaceBook Twitter Google