Ռուսաստանը ուշ գիշեր հարձակում է իրականացրել Զապոռոժյեի վրա, ինչի
հետևանքով զոհվել է մեկ մարդ,
վիրավորվել՝ 16-ը, այդ թվում՝ երկու երեխա։
Զապոռոժյեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի
խոսքով՝ Զապոռոժյեում չորս պայթյուն է լսվել։
Օդային տագնապ է եղել նաև Կիևում։
Կիևի բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում՝ ռուսական ուժերի
կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի
պատճառով։
Աղբյուր: 1tv.ge