Մենք չպետք է կորցնենք միասնությունը Միացյալ Նահանգների և Եվրոպայի
միջև, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի աջակցությունն
Ուկրաինային կշարունակվի։
«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կշարունակի
աջակցել մեզ, ինչպես բոլոր գործընկերները: Մենք նույնպես չպետք է
կորցնենք միասնությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների
միջև», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Բացի
այդ, Ուկրաինայի նախագահն ասել է, որ հույս ունի, որ պատերազմը
կկարողանա ավարտվել այս տարի։
Զելենսկին նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ
են անվտանգության երաշխիքներ՝ առաջիկա տարիներին Ռուսաստանի վերադարձը
կանխելու համար։
Նրա խոսքով՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին արագ անդամակցումը շատ օգտակար
կլիներ։
Աղբյուր: 1tv.ge