Ազգային քննություններին գրանցումը կմեկնարկի մարտի 5-ից
Միասնական ազգային քննությունների համար գրանցումը կսկսվի 2025 թվականի մարտի 5-ից և կշարունակվի մինչև ապրիլի 2-ը։

Գրանցումը հասանելի կլինի  online.naec.ge  կայքում։

Միասնական ազգային քննություններին գրանցվել ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ այս տարի գրանցման գործընթացը նույնպես բաղկացած է մի քանի փուլից ՝ 

Հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն, քննվողը պետք է վճարի գրանցման վճարը
և լրացնի անձնական տվյալները, ընտրի քննության քաղաքը և ընդունվող առարկաները։

Դիմորդները կկարողանան փոխել կամ ավելացնել թեմա, ինչպես նաև փոխել քննության լեզուն մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն։ Մինչ այդ նրանք հնարավորություն կունենան փոխել նաեւ իրենց քննական քաղաքը։

Քննական ազգային կենտրոնից հայտնում են, որ եթե դիմորդները քննության գրանցման վճարը վճարեն մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողանան ավարտին հասցնել գրանցման գործընթացը, ապա մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն հնարավորություն կունենան ավարտել գրանցումը:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  batumelebi.netgazeti.ge

Print E-mail
FaceBook Twitter Google