Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին
արձագանքում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունը «X» սոցիալական ցանցում գրել է, որ
բանակցությունների ավարտը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և
կայունության ուղղությամբ պատմական քայլ է։
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև
բանակցությունների ավարտը՝ խաղաղության պայմանագրի բոլոր տասնյոթ
կետերի շուրջ։
Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և
կայունության ուղղությամբ»,- գրել է ԱԳՆ-ն սոցիալական
ցանցում։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները պաշտոնապես
հայտարարել են խաղաղ բանակցությունների ավարտի մասին մարտի 13-ին։
Աղբյուր: 1tv.ge