«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ
Ազգային բանկը և ամբողջ ֆինանսական համակարգը խստորեն հետևում են
միջազգային պատժամիջոցներին:
Նա այս հայտարարությունն արել է լարիի 30-ամյակին նվիրված միջոցառման
ժամանակ:
Նրա խոսքով՝ վրացական ֆինանսական հատվածի կողմից միջազգային
պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չի գրանցվել:
«
Ազգային բանկը և ամբողջ ֆինանսական համակարգը խստորեն
հետևում են միջազգային պատժամիջոցներին, ինչը առանձին հիշատակման
արժանի է: Նրանք նաև հետևում են տեղական օրենսդրությանը: Վրաստանի
ֆինանսական հատվածի կողմից միջազգային պատժամիջոցների խախտման ոչ մի
փաստ չի գրանցվել: Ազգային բանկի կանոնակարգերը և վերահսկողության
շրջանակը լիովին համապատասխանում են առաջադեմ միջազգային պրակտիկային:
Իհարկե, ֆինանսական հատվածի դերը նույնպես անգնահատելի է այս
հաջողություններում», - ասել է Իրակլի Կոբախիձեն:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան