Վրացական երազանքի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ
Դեյնսի հետ։
Տեղեկատվությունը հրապարակում է Կոբախիձեի վարչակազմը։
Վարչակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-Վրաստան
հարաբերությունները, Վրաստանի դերը տարածաշրջանում, ինչպես նաև
երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։
Ինչպես նշված է տեղեկատվության մեջ, Կոբախիձեն «հաստատել է Վրաստանի
կառավարության պատրաստակամությունը՝ վերականգնելու հարաբերությունները
Միացյալ Նահանգների հետ և թարմացնելու ռազմավարական
գործընկերությունը, որը հիմնված կլինի կոնկրետ ճանապարհային քարտեզի
վրա և շոշափելի արդյունքներ կբերի երկու երկրներին»։
Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման ընթացքում ուշադրություն է
դարձվել նաև ներկայիս քաղաքական գործընթացներին, և Կոբախիձեն նշել է,
որ «երկրում ապահովվել է քաղաքական կայունություն, և Վրաստանի
կառավարությունը դրա երաշխավորն է»։
Տեղեկատվության համաձայն, հանդիպմանը մասնակցել են «Երազանքի»
էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին,
«Երազանքի» արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և «Երազանքի»
կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Հանդիպմանը արձագանքել է նաև սենատոր Սթիվ Դեյնսը։ Նա հայտարարություն
է տարածել X-ի վերաբերյալ և նշել, որ հանդիպումը կոչ է արել Վրաստանին
սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ։
«
Սենատոր Դեյնսն այսօր ողջունել է Վրաստանի վարչապետ
Կոբախիձեի հետ հանդիպելու հնարավորությունը, որպեսզի քննարկվեն
ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման հարցերը։
Սենատորը վերահաստատել է Վրաստանի կարևոր դերը Կովկասում և դրանից
դուրս խաղաղության և բարգավաճման խթանման գործում և վճռականորեն կոչ է
արել Վրաստանին սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նրա
վարչակազմի հետ՝ մեր ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը առաջ
մղելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան