Վրաստանում 189 956 անչափահաս ստանում է կենսաապահովման նպաստ
Վրաստանում կենսաապահովման նպաստ է ստանում 189 956 անչափահաս։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ նրանցից 49,178-ը 6 տարեկանից փոքր են, իսկ 140,778-ը՝ 6-ից 18 տարեկան։


Նաև հարկ է նշել, որ կենսաապահովման նպաստ ստացող անչափահասների մեծ մասը գրանցված է Թբիլիսիում։

0-ից 18 տարեկան կենսաապահովման նպաստ ստացողների թիվը ըստ տարածաշրջանների հետևյալն է ՝ 
  • Թբիլիսի - 49 023
  • Գուրիա - 5 689
  • Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթի - 1 122
  • Կախեթի - 17 497
  • Իմերեթի - 19 936
  • Մցխեթա-Մթիանեթի - 3 656
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 16 836
  • Սամցխե-Ջավախեթի՝ 5 005
  • Քվեմո Քարթլի՝ 37 352
  • Շիդա Քարթլի՝ 16 304
  • Աջարիա՝ 17 536։
Տեղեկատվության համար՝ ապրիլին Վրաստանում կենսաապահովման նպաստ է ստացել ընդհանուր առմամբ 237,797 մարդ։

Նշում. Դրամական նպաստ ստացող ընտանիքները/անհատները, որոնց ընտանիքի առնվազն մեկ անդամը մասնակցում է «Զբաղվածության խթանման պետական ​​ծրագրին 2025» և ընտանիքի հայտարարագրում գրանցված բոլոր անդամները (ներառյալ անչափահաս անդամները) անընդհատ գրանցված են մնում «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» և իրավունք ունեն 4 տարի ստանալու «կենսապահովման նպաստ»։


"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  BPN

Print E-mail
FaceBook Twitter Google