Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Մառնեուլիի 2021-2025
թվականների սակրեբուլոյի վերջին նիստը:
Սակրեբուլոյի վերջին նիստը սկսվեց կին պատգամավորներին
ծաղկեփնջեր նվիրելով: Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն
կին պատգամավորներին ասաց, որ ծաղկեփնջերը բաժանվել են թիմի կողմից՝
որպես նրանց նկատմամբ հարգանքի նշան:
Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահը քաղաքային խորհրդի վերջին
նիստը սկսեց այս կազմով՝ շնորհակալություն հայտնելով:
«
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից
յուրաքանչյուրին ձեր ծառայության և քրտնաջան աշխատանքի համար։ Մենք
ստիպված եղանք բազմաթիվ հանդիպումներ անցկացնել։ Մենք աջակցեցինք մեր
քաղաքապետարանում իրականացված բազմաթիվ նախագծերի քննարկմանը։ Ինձ
տխրեցնում է, որ ստիպված կլինենք հրաժեշտ տալ մեր մի քանի
գործընկերների, բայց դրանով մեր բարեկամությունը, մեր
գործընկերությունը չի ավարտվում։ Իհարկե, մենք կշարունակենք մեր
հարաբերությունները։ Մենք կարող ենք օգտագործել ձեր փորձը, ձեր
կուտակած գիտելիքները այլ ուղղություններով», - ասաց Ամիրան
Գիորգաձեն։
Մառնեուլիի սակրեբուլոյի վերջին նիստում քննարկվել է չորս հարց։
Խորհուրդը, ավանդաբար, դրական որոշում է կայացրել բոլոր չորս հարցերի
վերաբերյալ։
Քաղաքային խորհրդի վերջին նիստում կայացված որոշումների թվում էին
2025 թվականի բյուջեի փոփոխությունները, Մառնեուլիի քաղաքապետարանում
պետական տոն սահմանելու մասին որոշման փոփոխությունները, որի
համաձայն «Մառնեուլոբա 2025»-ը պետք է անցկացվի մինչ
և նոյեմբերի 20-ը,
և Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից Ուսուցչի մրցանակի համար
առաջադրված 7 ուսուցչին խրախուսական դրամական պարգևատրում
շնորհելը։
Քաղաքային խորհրդի նիստի ավարտին քաղաքային խորհրդի 2021-2025
թվականների գումարման պատգամավորները համատեղ լուսանկարվեցին
Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի առջև։ Հատկանշական է, որ
ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քաղաքային խորհրդի
նիստին։
2025-2029 թվականների քաղաքային խորհրդի նոր նիստը տեղի կունենա
հոկտեմբերի 30-ին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան