Ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների գործող ուսուցիչների և գործող
հատուկ ուսուցիչների կոմպետենտության քննությունը կանցկացվի
դեկտեմբերի 1-3-ը:
Տեղեկատվությունը հրապարակվել է Գնահատման և քննությունների ազգային
կենտրոնի կողմից:
Քննության կենտրոններ կբացվեն Թբիլիսիում և Քութայիսում:
Թբիլիսիի քաղաքի թիվ 177 հանրային դպրոց - Թբիլիսի, Դավիթ Ջաբիձեի
փողոց, թիվ 38 (Գլդանի, 5-րդ շրջան);
Քութայիսիի քաղաքի թիվ 23 հանրային դպրոց - Քութայիսի, Արակիշվիլի
փողոց, թիվ
15:
Գրանցված դիմորդները կկարողանան տպել քննական քարտերը նոյեմբերին:
Քարտի վրա նշված կլինի քննական կենտրոնի կոնկրետ հասցեն,
յուրաքանչյուր քննության ամսաթիվը, գրանցման մեկնարկի ժամը և այլ
կարևոր առաջարկություններ:
Տեսեք ամբողջական ժամանակացույցը
այստեղ.
Հայտնի չէ, թե Մառնեուլիից քանի ուսուցիչ է գրանցված առարկայական
քննությանը: Մառնեուլիի ռեսուրս կենտրոնը վիճակագրություն ունի
հաստատված կոմպետենտություն ունեցող ուսուցիչների վերաբերյալ: Նրանց
տվյալներով՝ Մառնեուլիի 74 հանրային դպրոցների մոտ 1500 ուսուցիչ ունի
«ավագ ուսուցչի» կարգավիճակ, մինչդեռ մոտ 300 ուսուցիչ վայելում է
«առաջնորդ» և «խորհրդատու» կարգավիճակները։
Դպրոցներում ուսուցիչների կարողությունը որոշվում է մի քանի փուլով։
Առարկայական քննությունը չհանձնած ուսուցիչը համարվում է պրակտիկ։
Ուսուցիչները քննության ժամանակ գնահատվում են 10 միավորանոց
համակարգով։ Եթե նրանք ստանում են լրիվ 10 միավոր, նրանց շնորհվում է
«ավագ ուսուցչի» կարգավիճակ։ Ավելի բարձր մակարդակներն են՝ «առաջնորդ»
և «խորհրդատու ուսուցիչ»։ Համապատասխանաբար, կարողությունը որոշում է
նրանց աշխատավարձը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան