Մառնեուլիի նոր սակրեբուլոն կրկին կգլխավորի Ամիրան Գիորգաձեն

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ Մառնեուլիի նոր սակրեբուլոյի առաջին նիստը:

Քաղաքային խորհրդի առաջին նիստում տեղի ունեցավ սակրեբուլոյի նախագահի ընտրության գաղտնի ընտրություն:

Մառնեուլիի քաղաքային խորհուրդը բաղկացած է ընդհանուր առմամբ 35 անդամից, որոնցից 34-ը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ են, իսկ 1-ը՝ «Լելո - ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ: Քաղաքային խորհրդի նախորդ 2 գումարումների նախագահ Ամիրան Գիորգաձեն առաջադրվել էր որպես քաղաքային խորհրդի
նախագահի պաշտոնի միակ թեկնածու:

«Լելո - ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Ագիլ Մուստաֆաևը չի մասնակցել գաղտնի քվեարկությանը: Ամիրան Գիորգաձեի թեկնածությունը պաշտպանել են «Վրացական երազանք»-ի բոլոր 34 պատգամավորները, այդ թվում՝ Ամիրան Գիորգաձեն:

Սակրեբուլոյի փոխնախագահների ընտրության գործընթացն այժմ ընթացքի մեջ է:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google