Իհարկե, կադրային փոփոխություններ կլինեն՝ Մառնեուլիի նորընտիր քաղաքապետ

Մառնեուլիի նորընտիր քաղաքապետ Դաուր Իսմայիլովի խոսքով՝ Մառնեուլիի քաղաքապետարանում նախատեսվում են կադրային փոփոխություններ, որոնց մասին տեղեկատվությունը շուտով կհրապարակվի։



Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի նոր սակրեբուլոյի  առաջին նիստը, որին մասնակցել է նաև Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովը։ Դաուր Իսմայիլովը պաշտոնապես սկսել է կատարել քաղաքապետի պարտականությունները հոկտեմբերի 29-ին։

Ռադիո Մարնեուլիի հարցին, թե արդյոք մտադիր է կադրային փոփոխություններ կատարել քաղաքապետարանում,
Իսմայիլովը նշել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանում մոտ ապագայում նախատեսվում են վերակազմակերպումներ և կադրային փոփոխություններ։

«Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել սակրեբուլոյի  հետ, և միասին մենք կամրապնդենք մեր հարազատ քաղաքապետարանը։ Նոր էներգիայով, նոր կադրերով, իհարկե, մենք կզարգացնենք մեր Մառնեուլիի քաղաքապետարանը։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանում ապագա կադրային փոփոխություններին, իհարկե, կլինեն կադրային փոփոխություններ, որոնց մասին շուտով կիմանաք։
Վերակազմակերպման վերաբերյալ կասեմ, որ սպասենք իրադարձություններին, և մոտ ապագայում ամեն ինչ բոլորին հայտնի կդառնա
»։ - նշել է Դաուր Իսմայիլովը։

Մառնեուլիի նորանշանակ քաղաքապետը չի մանրամասնում, թե ինչպիսի կադրային փոփոխություններ է նախատեսում։ Դաուր Իսմայիլովը այս փուլում նույնպես հայտարարություն չի անում իր ապագա տեղակալների մասին։

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ նորընտիր Մառնեուլիի սակրեբուլոյի առաջին նիստը, որտեղ Ամիրան Գիորգաձեն վերընտրվեց քաղաքային խորհրդի նախագահ։ Ամիրան Գիորգաձեն կունենա 3 տեղակալ, առաջին տեղակալը՝ Տարիել Մամեդովը, երկրորդը ՝  Վասիլ Խախուլաշվիլին և  երրորդը ՝  Ռիչարդ Գիգանին։

"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google