Մառնեուլիում գտնվող երեք առևտրական օբյեկտների սեփականատերերը
դժգոհում են վաճառքի զգալի անկումից։
Կոստավայի փողոցում գտնվող խանութի սեփականատերն ասել է ,որ կարանտինի
հայտարարումից հետո խանութ գնորդ գրեթե չի եկել։
«
Վաճառք չկա, մարդիկ չեն գալիս խանութ ։ Այնպիսի
զգացողություն է , ասես մարդիկ խուճապի մեջ են։ Հիմնականում հաց են
գնում, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել , որ ոչինչ էլ չեն
գնում»։
«Քաղցրավենիք, այլ մթերքներ գրեթե չի ներկրվում։
Բնակչությունը հիմնականում գնում է այն, ինչ մինչ այս գնում էր՝ հաց,
ծխախոտ և տնային այլ պարագաներ»։
Սամիր Աջալովի խոսքով, սուպարմարկետներում նվազել է գնորդների թիվը։
Վաճառքը 50%-ով նվազել է Մառնեուլիի ամենամարդաշատ առևտրի
կենտրոններից մեկում։
Կենտրոնի հաշվապահ Մարիկա Շավրեշիանին «Ռադիո Մառնեուլիին» ասել է ,
որ համայնքի փակվելուց հետո նվազել է մթերքի քանակը և որոշակի
ապրանքների պակաս կա։
«Մարդիկ հիմնականում գնում են հացահատկեղեն , մակարոնեղեն, շաքար,
բուսական յուղ և նման ապրանքներ։ Հիմա օրինակ մակարոնեղենի պակաս կա,
այստեղինց այնտեղից վերցնում ենք , որ լրացնենք խանութում ստեղծված
դեֆիցիտը»։
Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ից ապրում են խիստ
կարանտինային ռեժիմով։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է այն
բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ վարակման աղբյուրը չի բացահայտվել։
Սահմանափակ է քաղաքացիների տեղաշարժը։