Կառավարության հաշվետվության համաձայն ՝ պետությունը 32․5 միլիոն լարի է ծախսել կարանտինային գոտիների համար

 

Կարանտինային գոտիներում ծախսված պետական բյուջեն կազմում է 32․5 միլիոն լարի,- այս մասին ասված է կառավարության զեկույցում, որն արտացոլում է Խորհրդարանի կողմից Covid 19-ի դեմ ուղղված քայլերը:

Ըստ զեկույցի, մայիսի 22-ի դրությամբ կարանտինային գոտում ընդգրկված էր երկրի մաշտաբով 84 հյուրանոց, որոնցում ավելի քան 6 500 սենյակ, որտեղ պարտադիր կարանտին է անցել 19 002 մարդ։
«Միևնույն ժամանակ, 2 ամսվա ընթացքում անընդհատ օգտագործվել է միջինում 4 500-5 000 սենյակ։ Ծրագրի իրականացման շրջանակներում փոքր չափի 23 հյուրանոց 5- 40 համար ունեցող, 42 միջին չափի 41-100 համար ունեցող և 18 մեծ չափի հյուրանոցներ 101 և ավելի համար ունեցող ապահովել է ինչպես ոլորտի ներկայացուցիչներին այդպես էլ ոլորտում աշխատողներին։
Պետք է նշել, որ կարանտինային գոտու նախագծի առկայությունը նպաստել է ոչ միայն COVID19- ի դեմ արդյունավետ պայքարին, այլև այնպիսի ոլորտների ներկայացուցիչների ֆինանսական աջակցությանը, ինչպիսիք են ՝ տրանսպորտային ծառայություններ, սննդային , տեղական գյուղատնտեսական արտադրանք և այլն:
Կարանտինային գոտիներում ծախսված պետական բյուջեն կազմում է 32․5 միլիոն լարի»,- ասվում է կառավարության զեկույցում։



05/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print