Այսօրվանից ՝ փետրվարի 15-ից, սկսվել է Վրաստանի քաղաքացիների
գրանցումը Գերմանիայում ՝ ժամանակավոր, սեզոնային աշխատանքի
համար:
Զբաղվածությունը ներառում է տարբեր սեզոնային մշակաբույսերի
բերքահավաք:
Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիների համար ժամանակավոր
օրինական աշխատանքի տևողությունը 1-ից 3 ամիս է: Աշխատանքային ժամերը
ներառում են շաբաթական 5-6 օր և օրական 8-10 ժամ: Նվազագույն
աշխատավարձը մեկ ժամում 9.50 եվրո է (հաշվարկված), որը կհանվի
եկամտահարկից: Սննդի և կացության ծախսերը չեն հանվում աշխատավարձից,
չնայած դրանք հոգում է ինքը ՝ աշխատողը:
Սեզոնային աշխատանքները կսկսվեն ապրիլի 1-ից: Աշխատանք փնտրողը պետք է
բավարարի հետևյալ պահանջներին ՝
Վրաստանի քաղաքացի 18-ից 60 տարեկան,
Մինչև Գերմանիա մեկնելը 3 ամիս ճանապարհորդած չլինի Շենգենյան
գոտում
Ֆիզիկպես առողջ,
Աշխատանքային փորձ և բերքահավաքի մոտիվացիա,
Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր
մուտք գործելը:
Հաղորդակցության տարրական մակարդակում գերմաներենի կամ անգլերենի
իմացություն (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ գոնե մեկ
անդամ կարողանա շփվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի
պահանջը որոշում է գործատուն:
Գրանցումը հասանելի է ամբողջ տարվա ընթացքում զբաղվածության խթանման
պետական գործակալության վեբ-պորտալի միջոցով `
https://workabroad.moh.gov.ge/
Աշխատանք փնտրողները կկարողանան մեկ անգամ աշխատել Գերմանիայում։
16․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգ․ ՝ Մարգարիտա Միսկարյան