Չրի արտահանումն աճել է 58,7% -ով․երկրներ, որտեղ վաճառվում են վրացական չրեր

Չրի արտահանումը Վրաստանից գերազանցում է ներմուծմանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, անցյալ տարի Վրաստանից չրերի արտահանումն աշխարհի տարբեր երկրներ աճել է 58,7% -ով: Մասնավորապես, 610,3 տոննա չրի արժեքը 1,9 միլիոն դոլար էր (2019-ին ՝ 423,2 տոննա չրի արժեքը 1,2 միլիոն դոլար):
Միևնույն ժամանակ, 2020 թվականին երկիրը ձեռք է բերել 400,2 տոննա սալորի, ծիրանի և խնձորրի չիր 792,5 հազար դոլար արժողությամբ, ինչը 23,2% -ով պակաս է, քան 2019-ին:
Ինչ վերաբերում է արտահանող երկրներին, ապա անցյալ տարի ամենամեծ քանակությամբ չիր է արտահանվել Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան: Վաճառքի շուկաների ցուցակն ունի հետևյալ տեսքը՝

1. Գերմանիա - 1,0 միլիոն դոլար, 298,4 տոննա;
2. Ռուսաստան - 484,3 հազար դոլար, 120,7 տոննա;
3. Չինաստան - 161,6 հազար դոլար, 81,7 տոննա;
4. Հայաստան - 53,2 հազար դոլար, 35,9 տոննա;
5. Լիտվա - 50,6 հազար դոլար, 7,5 տոննա;
6. Չեխիա - 43,4 հազար դոլար, 21,7 տոննա;
7. Ճապոնիա - 25,2 հազար դոլար, 2 տոննա;
8. Ուկրաինա - 19,2 հազար դոլար, 14,1 տոննա;
9. Լատվիա - 15,7 հազար դոլար, 1 տոննա;
10. Լեհաստան - 15,4 հազար դոլար, 1 տոննա։
Ըստ Geostat– ի, չրերի արտահանման շուկաների լավագույն տասնյակը 2019-ին ԱՄՆ-ն էր (29,9 հազար դոլար), Թուրքիան (18,5 հազար դոլար) և Իսրայելը (18,2 հազար դոլար), որոնք 2020-ին փոխարինվել են Չինաստանով, Չապոնիայով և Լիտվայով։
Հատկանշական է, որ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին երկրից արտահանվել է 154,1 տոննա չիր 605,0 հազար ԱՄՆ դոլարի արժեքով (2020 թվականի հունվար-փետրվար, 197,1 հազար դոլար, 64,8 տոննա): Արտահանված արտադրանքի արժեքի աճն այս դեպքում կազմել է 206.9%:

16․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google